00:54  ,  6 հոկտեմբերի, 2022

ՉԼ․ «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» հաղթեցին, ՊՍԺ-ն խաղաց ոչ ոքի, օրվա արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ավարտվեց խմբային մրցաշարի երրորդ տուրը։

E խմբում Լոնդոնի «Չելսին» ընդունեց Իտալիայի չեմպիոն «Միլանին» եւ առավելության հասավ 3:0 հաշվով։

Ավելի վաղ այս խմում ավստրիական «Զալցբուրգը» նվազագույն հաշվով պարտության էր մատնել խորվաթական «Դինամո Զագրեբին» եւ 5 միավորով խմբի առաջատարն է։ «Չելսին» ու «Միլանն» ունեն 4-ական միավոր։

F խմբում Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց ուկրաինական «Դոնեցկ Շախտյորի» հետ եւ հաղթեց 2:1 հաշվով։

Ավելի վաղ գերմանական «ՌԲ Լայպցիգը» 3:1 հաշվով հաղթել էր շոտլանդական «Սելթիկին»։

«Ռեալը» 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Շախտյորը» երկրորդն է՝ 4 միավոր։

G խմբում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» սեփական խաղադաշտում մրցեց դանիական «Կոպենհագենի» հետ եւ ոչ մի շանս չտվեց՝ 5:0:

Դորտմունդի «Բորուսիայում» Իսպանիայում 4:1 հաշվով ուժեղ էր «Սեւիլիայից»։

«Մանչեսթեր Սիթին» 9 միավորով առաջատարն է, «Բորուսիան» հետ է 3 միավոր։

H խմբում Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց պորտուգալական «Բենֆիկային» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

Թուրինի «Յուվենտուսը» 3:1 հաշվով հաղթեց իսրայելական «Մաքաբի Հայֆային»։

ՊՍԺ-ն ու «Բենֆիկան» ունեն 7-ական միավոր, «Յուվենտուսը»՝ 3:

Չեմպիոնների լիգա, երրորդ տուր

E խումբ

«Չելսի» - «Միլան»՝ 3:0 (տեսանյութ)

Ուեսլի Ֆոֆանա, 24, Պիեր-Էմերիկ Օբամեյանգ, 56, Ռիս Ջեյմս, 62

«Զալցբուրգ» - «Դինամո Զագրեբ»՝ 1:0 (տեսանյութ)

Նոա Օկաֆոր, 71, 11մ

Մրցաշարային դրություն․ «Զալցբուրգ»՝ 5 միավոր, «Չելսի»՝ 4, «Միլան»՝ 4, «Դինամո Զագրեբ»՝ 3։

F խումբ

«Ռեալ Մադրիդ» - «Շախտյոր Դոնեցկ»՝ 2:1 (տեսանյութ)

Ռոդրիգո, 13, Վինիսիուս Ժունիոր, 28 - Ալեքսանդր Զուբկով, 39

«ՌԲ Լայպցիգ» - «Սելթիկ»՝ 3:1 

Կրիստոֆեր Նկունկու, 27, Անդրե Սիլվա, 64, 77 -  Ժոաու Ֆիլիպե, 47

Մրցաշարային դրություն․ «Ռեալ»՝ 9 միավոր, «Շախտյոր»՝ 4, «ՌԲ Լայպցիգ»՝ 3, «Սելթիկ»՝ 1։

G խումբ

«Մանչեսթեր Սիթի» - «Կոպենհագեն»՝ 5:0 (տեսանյութ)

Էրլինգ Հոլանդ, 7, 32, Դավիթ Խոչոլավա, 39, Ռիյադ Մահրեզ, 55, 11մ, Խուլիան Ալվարես, 76

«Սեւիլիա» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 1:4 (տեսանյութ)

Յուսեֆ Էն-Նեսիրի, 51 -  Ռաֆայել Գերեյրու, 6, Ջուդ Բելինգեմ, 41, Քարիմ Ադեյեմի, 43, Յուլիան Բրանդտ, 75

Մրցաշարային դրություն․ «Մանչեսթեր Սիթի»՝ 9 միավոր, «Բորուսիա Դորտմունդ»՝ 6, «Կոպենհագեն»՝ 1, «Սեւիլիա»՝ 1։

H խումբ

«Բենֆիկա» - ՊՍԺ՝ 1:1 (տեսանյութ)

Դանիլու Պերեյրա, 41, ինքնագոլ -  Լիոնել Մեսի, 22

«Յուվենտուս» - «Մաքաբի Հայֆա»՝ 3:1

Ադրիեն Ռաբյո, 35, 83, Դուշան Վլահովիչ, 50 - Դին Դեւիդ, 75

Մրցաշարային դրություն․ ՊՍԺ՝ 7 միավոր, «Բենֆիկա»՝ 7, «Յուվենտուս»՝ 3, «Մաքաբի Հայֆա»՝ 0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով