23:54  ,  5 հոկտեմբերի, 2022

ՉԼ․ Էրլինգ Հոլանդը՝ դուբլի հեղինակ (ֆոտո, վիդեո

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում հյուրընկալել է դանիական «Կոպենհագենին» եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 3:0 հաշվով։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, որն աչքի ընկավ 7-րդ (տեսանյութ) եւ 32-րդ րոպեներին (տեսանյութ)։ Գրանցվեց նաեւ մեկ ինքնագոլ դանիական թիմի վրացի պաշտպան Դավիթ Կոչոլավայի կողմից։

Ընդմիջում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս