20:29  ,  5 հոկտեմբերի, 2022

Դանիել Սեբալյոսը 4-5 շաբաթ չի օգնի «Ռեալին»

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Դանիել Սեբալյոսը մկանային վնասվածք է ստացել։ 26-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի 4-5 շաբաթ, հաղորդում է Marca-ն։

Իսպանիայի առաջնության անցած տուրում Սեբալյոսը մկանային խնդիրների պատճառով փոխարինվել էր 53-րդ րոպեին։ «Ռեալը» 1:1 հաշվով ոչ ոքի էր խաղացել «Օսասունայի» հետ։

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Ռեալը» հոկտեմբերի 8-ին կհյուրընկալվի «Խետաֆեին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում