19:57  ,  5 հոկտեմբերի, 2022

Մ-19 ԵԱ․ Հայաստանի թիմը պարտվեց՝ 0:8

Ալբանիայի Ռոգոժինե քաղաքում անցկացվող ֆուտբոլի կանանց Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության B լիգայի երկրորդ խմբի որակավորման փուլի խաղում Հայաստանի Մ-19 թիմը մրցել է ռումինացիների հետ եւ պարտվել է 0:8 հաշվով, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

B լիգայի երկրորդ խմբում ընդգրկված են նաև Ալբանիայի և Լատվիայի հավաքականները։

Ռումինիա Մ-19 - Հայաստան Մ-19՝ 8։0 (4։0)

Հորվաթ, 6, 58, Ջիվան, 7, Բորոդի, 35, Բրատու, 45, Պինցարյու, 55, Բոտոյել, 69, Սայգերթո, 90+3
 
Հայաստան Մ-19

12․ Յանա Հարությունյան (ա), 2․ Էմմա Դուզմանյան, 3․ Մարիամ Կարապետյան (4․ Յանա Գաբրիելյան, 83), 5․ Աննա Մարգարյան, 7․ Էմմի Սարգսյան (6․ Լարա Քասաբյան, 73), 8․ Թամարա Սահակյան, 9․ Միլենա Սայադյան (17․ Դիանա Բաղդասարյան, 83), 10․ Լուսինե Կոստանյան, 14․ Հասմիկ Գրիգորյան, 18․ Արինա Գալստյան (15․ Թերեզա Ավետիսյան, 60), 20․ Ալլա Ավետիսյան:

Պահեստայիններ՝ 1․ Արևիկ Սարգսյան, 11․ Աստղիկ Ավանեսյան, 13․ Արմենուհի Դավթյան, 19․ Արաքսյա Ամիրյան, 21․ Նաիրա Կատիկյան:

Գլխավոր մարզիչ՝ Գագիկ Տեր-Գևորգյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով