19:44  ,  5 հոկտեմբերի, 2022

«Յուվենտուսի» եւ «Ինտերի» նախկին ֆուտբոլիստը կարիերան ավարտեց 33 տարեկանում

Թուրինի «Յուվենտուսի», Միլանի «Ինտերի» եւ Գանայի հավաքականի նախկին պաշտպան, 33-ամյա Կվադվո Ասամոան հայտարարեց ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին, հաղորդում է Tuttomercatoweb-ը։

Կվադվո Ասամոան 2008-2012-ին խաղացել է իտալական «Ուդինեզեում», 2012-2018-ին՝ «Յուվենտուսում», 2018-2020-ին՝ «Ինտերում», 2021-ին՝ «Կալյարիում»։

Կվադվո Ասամոան «Յուվենտուսի» հետ դարձել է Իտալիայի 6-ակի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English