18:23  ,  5 հոկտեմբերի, 2022

ԱԱ-2030․ Ուկրաինան միացել է Իսպանիայի եւ Պորտուգալիայի համատեղ հայտին

Ուկրաինան միացել է Իսպանիայի եւ Պորտուգալիայի համատեղ հայտին 2030թ․ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու համար, հաղորդում են Իսպանիայի եւ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիաների մամուլի ծառայությունները։

«Վստահ եմ, որ մեր հայտն ավելի է հզորացել։ Ֆուտբոլը գլոբալ է, եւ եթե այն կարող է փոխել մարդկանց կյանքը, պետք է օգտագործել այդ հնարավորությունը»,- ասել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը։

ԱԱ-2030-ի անցկացման համատեղ հայտ են ներկայացրել նաեւ Եգիպտոսը, Հունաստանն ու Սաուդյան Արաբիան, նաեւ Ուրուգվայը, Արգենտինան, Պարագվայն ու Չիլին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English