17:10  ,  5 հոկտեմբերի, 2022

Հենրիխ Մխիթարյան․ Միշտ առա՛ջ, «Ինտեր» (ֆոտո)

Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակից հետո Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է արել սոցիալական ցանցերում՝ հրապարակելով լուսանկարներ հաղթական խաղից։

«Միշտ առա՛ջ, «Ինտեր»»,- գրել է Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպանը։

Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում անցկացրել էր ամբողջ հանդիպումը։

Երեք տուրից հետո C խմբում «Ինտերը» 6 միավորով երկրորդն է։ Առաջատարը «Բավարիան» է՝ 9 միավոր։ «Բարսելոնան» երրորդ տեղում է՝ 3 միավոր։ Չեխական «Վիկտորիա Պլզենը» միավոր չունի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում