16:50  ,  5 հոկտեմբերի, 2022

«Ալաշկերտն» ու «Շիրակը» քառորդ եզրափակիչում են

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունում շարունակվում են 1/8-րդ եզրափակիչի հանդիպումները։

Քառորդ եզրափակիչի ուղեգրեր նվաճեցին Երեւանի «Ալաշկերտը» եւ Գյումրիի «Շիրակը»։

«Ալաշկերտը» 4:1 հաշվով առավելության հասավ «Վեստ Արմենիայի» նկատմամբ։

«Շիրակը» 5:1 հաշվով պարտության մատնեց «Սյունիքին»։

Քառորդ եզրափակիչ դուրս եկավ նաեւ «Գանձասարը», որը 2:1 հաշվով հաղթեց «Միկային»։

Հիշեցնենք, որը առաջինը քառորդ եզրափակիչի ուղեգիր էր նվաճել «Արարատ-Արմենիան», որը 4:0 հաշվով հաղթել էր «Արարատին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով