15:57  ,  5 հոկտեմբերի, 2022

Լաուտարո Մարտինես․ Առանձնահատուկ երեկո էր «Ինտերի» համար

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը մեկնաբանել է 1:0 հաշվով տնային հաղթանակը Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրի խաղում։

«Առանձնահատուկ երեկո էր «Ինտերի» համար, քանի որ տարանք շատ կարեւոր հաղթանակ։ Որոշ ժամանակահատված չէինք կարողանում հասնել դրական արդյունքի։ Հիմա ամեն ինչ կփոխվի։

Հույս ունենք սկսել մաքուր էջից՝ հենվելով այս հաղթանակի եւ դրսեւորած թիմային ոգու վրա։ Ես շատ գոհ եմ մեր աշխատանքից։ Թիմը անհրաժեշտ պահին խփեց գոլը եւ պահեց հաշիվը»,- Լաուտարո Մարտինեսի խոսքը մեջբերում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում մասնակցել է «Բարսելոնայի» դեմ ամբողջ խաղին։

Երեք տուրից հետո C խմբում «Ինտերը» 6 միավորով երկրորդն է։ Առաջատարը «Բավարիան» է՝ 9 միավոր։ «Բարսելոնան» երրորդ տեղում է՝ 3 միավոր։ Չեխական «Վիկտորիա Պլզենը» միավոր չունի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում