15:16  ,  5 հոկտեմբերի, 2022

IBA-ն թույլատրել է Ռուսաստանի եւ Բելառուսի մարզիկներին մասնակցել աշխարհի առաջնության

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) տնօրենների խորհուրդը քվեարկությամբ չեղարկել է Ռուսաստանի եւ Բելառուսի մարզիկների որակազրկումը, որը կիրառել էր Միջազգային օլիմպիական կոմիտեի հորդորով Ուկրաինայում ռուսական զինված ուժերի գործողությունների հետեւանքով։ Ռուսաստանի եւ Բելառուսի բռնցքամարտիկները հնարավորություն կունենան մասնակցել աշխարհի առաջնության։

IBA-ի նախագահը ռուսաստանցի Ումար Կրեմլյովը, որը Երեւանում տեղի ունեցած կազմակերպության արտահերթ կոնգրեսի որոշմամբ՝ եւս չորս տարի կղեկավարի սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան։

Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել էր, որ անհանգստացած է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) երեւանյան արտահերթ կոնգրեսի որոշումով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում