14:37  ,  5 հոկտեմբերի, 2022

ATP-500․ Չիլիչը հաղթեց Օտտեին եւ կմրցի Խաչանովի հետ

Աստանայում (Ղազախստան) անցկացվող ATP-500 մրցաշարի առաջին շրջանում խորվաթ Մարին Չիլիչը մրցեց գերմանացի Օսկար Օտտեի հետ եւ առավելության հասավ 5:7, 7:6 (7:4), 6:2 հաշվով։

1/8 եզրափակիչում Մարիմ Չիլիչի մրցակիցը կլինի ռուսաստանցի Կարեն Խաչանովը։ Հայ թենիսիստը մեկնարկում պարտության էր մատնել ամերիկացի Մաքս Կրեսիին՝ 6:4, 7:6 (7:3)։

Աստանայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում