14:02  ,  5 հոկտեմբերի, 2022

Մանե․ Բենզեման արժանի է «Ոսկե գնդակի»

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն վստահ է, որ այս տարի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակը կստանա Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի  հարձակվող Քարիմ Բենզեման։

«Ես անկեղծ հավատում եմ, որ «Ոսկե գնդակն» այս տարի կստանա Քարիմ Բենզեման։ Նա արժանի է դրան։ Բենզեման գերազանց մրցաշրջան է անցկացրել «Ռեալում»։ Ես ուրախ եմ նրա համար»,- Մանեի խոսքը մեջբերում է Vibes Foot-ը։

«Ոսկե գնդակի» այս տարվա քվեարկությունում հաշվի չի առնվի նոյեմբեր-դեկտեմբերին Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնության արդյունքները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English