12:26  ,  5 հոկտեմբերի, 2022

ՉԼ․ Կուրտուան ռադիկուլիտի պատճառով բաց կթողնի «Շախտյորի» դեմ խաղը

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան ռադիկուլիտի (նստանյարդաբորբ) պատճառով դուրս է մնացել իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հայտացուցակից, հաղորդում է AS-ը։

Նա չի մասնակցի ուկրաինական «Շախտյոր Դոնեցկի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի տնային խաղին։

Հայտավորված են դարպասապահներ Անդրեյ Լունինը, Լուիս Լոպեսը եւ Լուկաս Կանյիսարեսը։

30-ամյա Տիբո Կուրտուայի ապաքինման ժամկետը հայտնի չէ։

«Օսասունայի» դեմ Իսպանիայի առաջնության նախորդ տուրում «Ռեալի» դարպասապահն ուկրաինացի Լունինն է, որ ստացել էր ամենացածր գնահատականը։ Խաղն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1։

«Ռեալ» - «Շախտյոր» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում