11:52  ,  5 հոկտեմբերի, 2022

«Այաքսն» ամենախոշոր պարտությունն է կրել 58 տարում

Նիդեռլանդների չեմպիոն Ամստերդամի «Այաքսը» ամենախոշոր պարտությունն է կրել 58 տարում։ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում հոլանդականը թիմը տանը մրցել էր իտալական «Նապոլիի» հետ եւ պարտվել 1:6 հաշվով՝ կրկնելով ակումբային հակառեկորդը։

1964թ․ նոյեմբերին «Այաքսը» Նիդեռլանդների առաջնությունում 4:9 հաշվով պարտվել է «Ֆեյենորդին», հաղորդում է Opta-ն։

Չեմպիոնների լիգայի A խմբում «Այաքսը» 3 միավորով երրորդն է։ Առաջատարը «Նապոլին» է՝ 9 միավոր։ Երկրորդը «Լիվերպուլն» է՝ 6 միավոր։ Շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսը» երեք պարտություն է կրել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս