10:11  ,  5 հոկտեմբերի, 2022

ChessMood Open․ Մանուել Պետրոսյանը հաղթեց Հայկ Երիցյանին եւ բարձրացավ առաջին տեղ

Ծաղկաձորում անցկացվող ChessMood Open շախմատային մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականի խաղացող Մանուել Պետրոսյանը սեւ ֆիգուրներով պարտության մատնեց Հայկ Երիցյանին եւ 4,5 միավորով բարձրացավ առաջին տեղ։

Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող Տիգրան Լ․ Պետրոսյանը։ Նա 4 հաղթանակից հետո 5-րդ տուրում ոչ ոքի խաղաց Շանթ Սարգսյանի հետ, որը 4 միավորով միանձնյա երրորդն է։

4-5-րդ տեղերը 3,5-ական միավորով կիսում են Հայկ Երիցյանն ու իրանցի Ամիռեզա Պուր Աղա Բալան։

Մրցաշարին մասնակցում է 85 շախմատիստ Հայաստանից, ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Իրանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Լիտվայից, Վրաստանից, Ուկրաինայից։ Կանցկացվի 9 տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում