09:40  ,  5 հոկտեմբերի, 2022

Չեմպիոնների լիգա․ «Բավարիայի» անհավանական ռեկորդը (ֆոտո)

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել երրորդ տուրում չեխական «Վիկտորիա Պլզենին» 5:0 հաշվով հաղթելու շնորհիվ։

«Բավարիան» անպարտելի շարքը գլխավոր եվրագավաթային մրցաշարի խմբային փուլում հասցրել է 31 հանդպման՝ 28 հաղթանակ, 3 ոչ ոքի։ Գերմանական թիմը խմբային փուլում չի պարտվել 2017 թվականից։

C խմբում «Բավարիան» 9 միավորով առաջատարն է, երկրորդ տեղում է Միլանի «Ինտերը»՝ 6 միավոր։ «Բարսելոնան» ունի 3 միավոր։ «Վիկտորիա Պլզենը» վերջինն է երեք պարտությունից հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով