00:56  ,  5 հոկտեմբերի, 2022

ՉԼ․ «Ինտերը» հաղթեց «Բարսելոնային», օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրի հանդիպումներն անցկացրին A, B, C, D խմբերում ընդգրկված թիմերը։

A խմբում Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլն» ընդունեց շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի եւ եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի գոլերի շնորհիվ։

«Լիվերպուլը» 6 միավորով երկրորդ տեղում է։ Առաջատարը իտալական «Նապոլին» է, որը երրորդ հաղթանակը տարավ։ Ամստերդամում «Նապոլին» հյուրընկալվեց Նիդեռլանդների չեմպիոն «Այաքսին» եւ առավելության հասավ 6:1 հաշվով։

B խմբում հաղթարշավը շարունակում է բելգիական «Բրյուգեն», որը տնային խաղում մրցեց Մադրիդի «Աթլետիկոյի» հետ եւ պարտության մատնեց 2:0 հաշվով։ «Բրյուգեն» 9 միավորով խմբի առաջատարն է։ Մյուս թիմերն ունեն 3-ական միավոր։ Պորտուգալական «Պորտուն» 2:0 հաշվով հաղթեց գերմանական «Բայերին»։

C խմբում Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» Միլանում մրցեց Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հետ։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։ «Ինտերի» միակ գոլը խփեց թուրք կիսապաշտպան Հական Չալհանօգլուն։ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Ինտերը» 6 միավորով երկրորդն է, «Բարսելոնան» երրորդն է՝ 3 միավոր։

C խմբի առաջատարը Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» է, որն ավելի վաղ 5:0 հաշվով հաղթել էր չեխական «Վիկտորիա Պլզենին» եւ ունի 9 միավոր։

D խմբում գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտը» տանը մրցեց Լոնդոնի «Տոտենհեմի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0:

«Այնտրախտն» ու «Տոտենհեմն» ունեն 4-ական միավոր եւ երկրորդ-երրորդ տեղերում են։ Առաջատարը պորտուգալական «Սպորտինգն» է, որն ավելի վաղ 1:4 հաշվով պարտվել էր ֆրանսիական «Մարսելին»։ «Սպորտինգ» ունի 6 միավոր։ «Մարսելը» վերջինն է՝ 3 միավոր։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երրորդ մրցափուլ

A խումբ

«Լիվերպուլ» - «Գլազգո Ռեյնջերս»՝ 2:0 (տեսանյութ)

 Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, 7, Մոհամեդ Սալահ, 53, 11մ

«Այաքս» - «Նապոլի»՝ 1:6 (տեսանյութ)

Մոհամեդ Կուդուս, 9 - Ջակոմո Ռասպադորի, 18, 47, Ջովանի Դի Լորենցո, 33, Պյոտր Զելինսկի, 45, Խվիչա Կվարացխելիա, 63, Ջովանի Սիմեոնե, 81

Հեռացում՝ Դուշան Տադիչ («Այաքս»), 73, երկրորդ դեղին քարտ

Մրցաշարային դրություն․ «Նապոլի»՝ 9 միավոր, «Լիվերպուլ»՝ 6, «Այաքս»՝  3, «Գլազգո Ռեյնջերս»՝ 0:

B խումբ

«Բրյուգե» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 2:0 (տեսանյութ)

Կամալ Սովա, 36, Ֆերան Ժուտլա, 62

Չիրացրած 11մ՝ Անտուան Գրիզման («Աթլետիկո»), 76

«Պորտու» - «Բայեր»՝ 2:0

Զայդու Զանուզի, 69, Գալենո, 87

Չիրացրած 11մ՝ Պատրիկ Շիկ («Բայեր»), 45

Մրցաշարային դրություն․ «Բրյուգե»՝ 9 միավոր, «Բայեր»՝ 3, «Պորտու»՝ 3, «Աթլետիկո»՝  3։

C խումբ

«Ինտեր» - «Բարսելոնա»՝ 1:0  (տեսանյութ)

Հական Չալհանօգլու, 45+2

«Բավարիա» - «Վիկտորիա Պլզեն»՝ 5:0 (տեսանյութ)

Լերոյ Սանե, 7, 51, Սերժ Գնաբրի, 13, Սադիո Մանե, 21, Էրիկ Շուպո-Մոտինգ, 59

Մրցաշարային դրություն․ «Բավարիա»՝  9 միավոր, «Ինտեր»՝  6, «Բարսելոնա»՝  3, «Վիկտորիա Պլզեն»՝ 0։

D խումբ

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Տոտենհեմ»՝ 0:0

«Մարսել» - «Սպորտինգ»՝ 4:1 (տեսանյութ)

Ալեքսիս Սանչես, 13, Ամին Արիթ, 16, Լեոնարդո Բալերդի, 28, Շանսել Մբեմբա, 84 -  Ֆրանսիշկու Տրինկաու, 1

Հեռացում՝ Անտոնիո Ադան («Սպորտինգ»), 23

Մրցաշարային դրություն․ «Սպորտինգ»՝ 6 միավոր, «Տոտենհեմ»՝  4, «Այնտրախտ»՝  4, «Մարսել»՝  3։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս