22:35  ,  4 հոկտեմբերի, 2022

ՉԼ․ «Բավարիայի» տպավորիչ հաղթանակը՝ 5:0 (տեսանյութ)

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ընդունեց չեխական «Վիկտորիա Պլզենին»։ Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմն առավելության հասավ 5:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ գերմանացի հարձակվող Լերոյ Սանեն։ Աչքի ընկան նաեւ գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրին, սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն եւ կամերունցի հարձակվող Էրիկ Շուպո-Մոտինգը։

C խմբում «Բավարիան» 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Վիկտորիա Պլզենը» երեք պարտությունից հետո վերջինն է։

Խմբի մյուս խաղում Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» կընդունի Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնային»։

Չեմպիոնների լիգա, երրորդ տուր

C խումբ

«Բավարիա» - «Վիկտորիա Պլզեն»՝ 5:0 (տեսանյութ)

Լերոյ Սանե, 7, 51, Սերժ Գնաբրի, 13, Սադիո Մանե, 21, Էրիկ Շուպո-Մոտինգ, 59

«Ինտեր» - «Բարսելոնա»՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

Մրցաշարային դրություն․ «Բավարիա»՝  9 միավոր, «Բարսելոնա» (2 խաղ)՝  3, «Ինտեր» (2 խաղ)՝  3, «Վիկտորիա Պլզեն»՝ 0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում