21:11  ,  4 հոկտեմբերի, 2022

ԵԱ․ Էրիկ Առստամյանը նվաճեց Հայաստանի հավաքականի երկրորդ ոսկե մեդալը

Իտալիայում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնությունում Հայաստանի հավաքականի երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Էրիկ Առստամյանը։

52  կգ քաշային կարգի եզրափակիչում նա պարտության մատնեց անգլիացի Լեյթոն Բիրչոլին։

Ավելի վաղ ոսկե մեդալակիր էր դարձել 46 կգ քաշային Վաղարշակ Քեյանը։

Եզրափակիչում կմենամարտի նաեւ 70 կգ քաշային Երանոս Օհանյանը։

Կիսաեզրափակիչում Վաղարշակ Քեյանը հաղթել էր բուլղարացի Ալեքսանդր Պապովին, Էրիկ Առստամյանը՝ իռլանդացի Ջոն Հարթին, Երանոս Օհանյանը՝ Իտալիան ներկայացնող Գաբրիել Մորալին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում