20:42  ,  4 հոկտեմբերի, 2022

Սամպաոլին «Սեւիլիայում» կփոխարինի Լոպետեգիին, որը կգլխավորի «Վուլվերհեմփթոնը»

Իսպանական «Սեւիլիայի» տնօրենների խորհուրդը որոշել է գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացնել իսպանացի Խուլեն Լոպետեգիին, հաղորդում է Marca-ն։ Նրան կփոխարինի արգենտինացի Խորխե Սամպաոլին։

Լոպետեգիի ղեկավարությամբ «Սեւիլիայի» վերջին հանդիպումը կլինի հոկտեմբերի 5-ին Չեմպիոնների լիգայում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ։

«Սեւիլիան» երկու տարվա պայմանագիր կկնքի Սամպաոլիի հետ, որը անդալուսիական թիմը գլխավորել է նաեւ 2016-2017 թվականներին։

Սպասվում է, որ Լոպետեգին կնշանակվի անգլիական «Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ։ Պաշտոնը թափուր է պորտուգալացի Բրունու Լաժեի հեռացումից հետո։

«Սեւիլիան» Լոպետեգիի հետ ձախոխել է Իսպանիայի առաջնության մեկնարկը՝ 7 խաղում տանելով 1 հաղթանակ։ Թիմը 5 միավորով 17-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English