19:50  ,  4 հոկտեմբերի, 2022

Էրլինգ Հոլանդը՝ «Մանչեսթեր Սիթիի» ամսվա լավագույն խաղացող

Նորվեգացի Էրլինգ Հոլանդը ճանաչվել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» լավագույն ֆուտբոլիստը սեպտեմբերին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հաղորդում է ակուբի մամուլի ծառայությունը։

Անցած ամիս 22-ամյա հարձակվողը կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հետ մասնակցել է 4 հանդիպման, խփել 5 գոլ։

Երկրպագուների քվեարկությունում Հոլանդն առաջ է անցել բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեից եւ անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս