17:58  ,  4 հոկտեմբերի, 2022

Էրլինգ Հոլանդի բացառիկ նվաճումը

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորեկ, 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը եվրոպական ազգային առաջնություններում անցկացրած առաջին 100 խաղում խփել է 103 գոլ եւ այդ ցուցանիշով առաջինն է պատմության մեջ, հաղորդում է Opta-ն։

Երկրորդ տեղում է հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի», «Բարսելոնայի» եւ «Վալենսիայի» նախկին խաղացող, բրազիլացի Ռոմարիոն, որը եվրոպական երկրների առաջնություններում անցկացրած առաջին 100 խաղում խփել է 90 գոլ։

Հաջորդ տեղերում են բրազիլացի Ռոնալդոն (86), հոլանդացի Ռուդ վան Նիստելռոյը (77), ուրուգվայցի Լուիս Սուարեսը (59), ֆրանսիացի Կիլիան Մբապեն (58), անգլիացի Հարի Քեյնը (45), իսպանացի Ռաուլ Գոնսալեսը (44), լեհ Ռոբերտ Լեւանդովսկին (43), արգենտինացի Լիոնել Մեսին (41), ֆրանսիացի Թիերի Անրին (25), անգլիացի Ալան Շիրերը (20) եւ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն (16)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում