17:10  ,  4 հոկտեմբերի, 2022

Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Արարատին»` 4:0

Մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչը։

Առաջինը մրցեցին Երեւանի «Արարատն» ու «Արարատ-Արմենիան», որն առավելության հասավ 4:0 հաշվով։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ կոտդիվուարցի հարձակվող Ուիլֆրիդ Կուասի Էզան։

«Արարատ-Արմենիան» դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Հայաստանի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Արարատ» - «Արարատ-Արմենիա»` 0:4

Ուիլֆրիդ Կուասի Էզա, 31,  49,  83, Ագդոն Մենեզես, 89

Հոկտեմբերի 5, Երեւան            

«Միկա» - «Գանձասար»՝ 15։00-ին       

Հոկտեմբերի 5, Աշտարակ

«Վեստ Արմենիա» - «Ալաշկերտ»՝  15։00          

Հոկտեմբերի 5, Կապան

«Սյունիք» - «Շիրակ»՝ 15։00    

Հոկտեմբերի 6, Վայք  

«Լեռնային Արցախ» - «Վան»՝ 15։00

Հոկտեմբերի 6, Երեւան

ԲԿՄԱ - «Նոա»՝ 16։00  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս