15:15  ,  4 հոկտեմբերի, 2022

ԵԱ․ Հայաստանի 3 բռնցքամարտիկ պայքարում է ոսկե մեդալների համար (Live)

Իտալիայում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնությունում Հայաստանի 3 մարզիկ եզրափակիչներում պայքարում ոսկե մեդալների համար։

Եզրափակիչի ուղեգրեր են նվաճել 46 կգ քաշային Վաղարշակ Քեյանը, 52  կգ աշային Էրիկ Առստամյանն ու 70 կգ քաշային Երանոս Օհանյանը, 

Կիսաեզրափակիչում Վաղարշակ Քեյանը հաղթել էր բուլղարացի Ալեքսանդր Պապովին, Էրիկ Առստամյանը՝ իռլանդացի Ջոն Հարթին, Երանոս Օհանյանը՝ Իտալիան ներկայացնող Գաբրիել Մորալին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում