14:32  ,  4 հոկտեմբերի, 2022

Հայաստանի 6 մրցավար կսպասարկի ՈւԵՖԱ-ի Երիտասարդական լիգայի հանդիպումներ

Պորտուգալիայի Սեյշալ քաղաքում հոկտեմբերի 5-ին տեղի կունենա ՈւԵՖԱ-ի Երիտասարդական լիգայի խմբային փուլի H խմբի «Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Պարի Սեն-Ժերմեն» (Ֆրանսիա) հանդիպումը։

Հանդիպման մրցավար է նշանակվել Հենրիկ Նալբանդյանը, մրցավարի օգնականներն են Մեսրոպ Ղազարյանն ու Ատոմ Սևգուլյանը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Նույն օրը լեհական Լյուբին քաղաքում տեղի կունենա ՈւԵՖԱ-ի Երիտասարդական լիգայի Չեմպիոնների ուղու առաջին փուլի «Զագլեմբե Լյուբին» (Լեհաստան) - «Ռուխ Լվով» (Ուկրաինա) հանդիպումը։

Հանդիպման մրցավարն է Աշոտ Ղալթախչյանը, մրցավարի օգնականները՝ Սարգիս Հովհաննիսյանը և Գևորգ Շախկալդյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս