Լոնդոնի «Տոտենհեմը» փոխարինող է փնտրում 35-ամյա ֆրանսիացի դարպասապահ Ուգո Լյորիսին։ Անգլիական ակումբը կփորձի ձեռք բերել Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենին, հաղորդում է ESPN-ը։
30-ամյա Տեր Շտեգենը 2014 թվականից է հանդես գալիս կատալոնական ակումբում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։
Լա Լիգայի եւ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում Տեր Շտեգենը 9 խաղում բաց է թողել 4 գոլ, 6 խաղում դարպասը պահել է անառիկ։
Ուգո Լյորիսը 2012 թվականից է խաղում «Տոտենհեմում», որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում