12:17  ,  4 հոկտեմբերի, 2022

Ժիրայր Շաղոյանը նորամուտն է նշել Սոֆիայի ԲԿՄԱ-ում

Հայաստանի հավաքականի եզրային կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը նորամուտն է նշել Սոֆիայի ԲԿՄԱ-ում։

Բուլղարիայի առաջնության 12-րդ տուրում բանակայիններն ընդունել են «Պիրինին» եւ առավելության են հասել 2:1 հաշվով։ 21-ամյա հայ ֆուտբոլիստը եղել է ԲԿՄԱ-ի մեկնարկային կազմում եւ փոխարինվել է 74-րդ րոպեին։

ԲԿՄԱ-ն 10 խաղից հետո 25 միավորով երկրորդն է եւ 1 միավոր է հետ առաջատար ԲԿՄԱ-1948-ից, որն անցկացրել է 12 հանդիպում։

Հիշեցնենք, որ Ժիրայր Շաղոյանը սեպտեմբերին է Երեւանի «Արարատ-Արմենիայից» տեղափոխվել բուլղարական ակումբ։ Անցած մրցաշրջանը Ժիրայր Շաղոյանը վարձակալությամբ անցկացրել էր Երեւանի ԲԿՄԱ-ում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս