11:52  ,  4 հոկտեմբերի, 2022

Զլատան Իբրահիմովիչը կնկարահանվի իտալական սերիալում

Իտալիայի չեմպիոն «Միլանի» 41-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կնկարահանվի իտալական կատակերգական Vita da Carlo սերիալի երկրորդ եթերաշրջանում։

Սերիալը կարտադրի եւ կտարածի Paramount+ ալիքը, որի սեփականատերերի թվում է նաեւ «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը։ Հավանաբար, հենց նա է հրավիրել եւ համաձայնության հասել Զլատան Իբրահիմովիչի հետ, որը նորամուտը լիամետրաժ կինոյում նշել է այս տարի՝ նկարահանվելով «Աստերիքսն ու Օբելիքսը» ֆիլմաշարի հերթական կինոնկարում հռոմեական լեգեոնականի դերում։

Իբրահիմովիչն այս մրցաշրջանում դեռ խաղադաշտ դուրս չի եկել։ Նա շարունակում է վերականգնվել ծանր վնասվածքից հետո։ Սպասվում է, որ Իբրահիմովիչը հունվարին կվերսկսի մարզումները «Միլանի» ընդհանուր խմբում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում