10:24  ,  4 հոկտեմբերի, 2022

Ռոնալդուն կարող է հունվարին հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հունվարին կարող է հեռանալ անգլիական ակումբից։ Թիմի հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը դեմ չէ ֆուտբոլիստի հեռանալուն, թեեւ ամռանը հակառակ դիրքորոշում ուներ, հաղորդում է The Telegraph-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն գրեթե չի ստանում խաղաժամանակ «Մանչեսթեր Յունայթեդում»։ Նա հույս ունի, որ հաջող հանդես կգա նոյեմբեր-դեկտեմբերին Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնությունում եւ հունվարին կտեղափոխվի Չեմպիոնների լիգայում հանդես եկող թիմ։

Աշխարհի առաջնության խմբային փուլում Պորտուգալիայի հավաքականի մրցակիցները Н խմբում կլինեն Ուրուգվայի, Գանայի եւ Հարավային Կորեայի հավաքականները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում