09:57  ,  4 հոկտեմբերի, 2022

Լեւանդովսկի․ Իմ նկատմամբ բազմիցս հետաքրքրություն է ցուցաբերել «Ռեալը»

«Բարսելոնայի» 34-ամյա լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին պատմել է, որ մինչեւ կատալոնական ակումբ տեղափոխվելը առաջարկ է ունեցել նաեւ Մադրիդի «Ռեալից»։

«Իմ նկատմամբ բազմիցս հետաքրքրություն է ցուցաբերել «Ռեալը», բայց երբ ես տեսա «Բարսելոնայի» վճռականությունն ու հաստատակամությունը իմ տրանսֆերի համար պայքարում, հասկացա, որ իմ տեղափոխությունը «Բարսելոնա» հնարավոր է։ Ես գիտեի, որ հենց այսպիսին պետք է լինի հաջորդ քայլն իմ կարիերայում»,- Լեւանդովսկու խոսքը մեջբերում է Sport.es-ը։

«Բարսելոնան» Լեւանդովսկու տրանսֆերի համար Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային» վճարել է 45 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում Լեւանդովսկին իսպանացի Չավիի գլխավորած թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման, խփել 12 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում