00:41  ,  4 հոկտեմբերի, 2022

«Ուդինեզեն» հաղթեց եւ առաջ անցավ «Լացիոյից» ու «Միլանից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 8-րդ տուրում «Ուդինեզեն» հյուրընկալվեց «Վերոնային» եւ կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։

Առաջին խաղակեսում 0:1 հաշվով պարտվելուց հետո հյուրերը վերջնամասում հարձակվող Բետուի (Գվինեա Բիսաու) եւ պաշտպան Յակա Բիյոլի (Սլովենիա) խփած գոլերի շնորհիվ հասան առավելության։

«Ուդինեզեն» 19 միավորով բարձրացավ երրորդ տեղ՝ առաջ անցնելով «Լացիոյից» ու «Միլանից», որոնք ունեն 17-ական միավոր։ «Վերոնան» 18-րդն է՝ 5 միավոր։ Առաջատարներն են «Նապոլին» ու «Ատալանտան»՝ 20-ական միավոր։

Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր

«Վերոնա» - «Ուդինեզե»՝ 1:2 (տեսանյութ)

Ջոշ Դոյգ, 23  -  Բետու, 70, Յակա Բիյոլ, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում