23:03  ,  3 հոկտեմբերի, 2022

Չավի․ Մեսին իմ ընկերն է, «Բարսելոնան» նրա տունն է

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին խոսել է թիմի նախկին խաղացող, Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հնարավոր վերադարձի մասին։

«Լեոն իմ ընկերն է, «Բարսելոնան» նրա տունն է, բայց հիմա նրա վերադարձի մասին խոսելու ժամանակը չէ։ Մեսին իրեն լավ է զգում Փարիզում, մենք էլ մեր կազմի հետ կապված խնդիր չունենք։ Մեսին հանգիստ կկատարի իր աշխատանքը Փարիզում, հետո կտեսնենք»,- Չավիի խոսքը մեջբերում է Marca-ն։

Մեսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ «Բարսելոնայում» հույս ունեն, որ Մեսին հաջորդ ամռանն ազատ գործակալի կարգավիճակում անվճար կմիանա Չավիի գլխավորած թիմին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում