22:19  ,  3 հոկտեմբերի, 2022

«Փյունիկ» - «Ժալգիրիս» հանդիպման տոմսերի գները

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում կընդունի Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսին»։ Հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի տոմսարկղում։

Տոմսերի գները․

Արևմտյան տրիբունա` 3000 դրամ

Արևելյան տրիբունա՝ 1000 դրամ

Հյուսիսային և հարավային տրիբունա՝ 500 դրամ:

Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին եւ կմեկնարկի 20:45-ին։

Հիշեցնենք, որ անցած տուրում «Փյունիկը» տանը 2:0 հաշվով հաղթել էր Սլովակիայի չեմպիոն «Սլովանին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս