21:58  ,  3 հոկտեմբերի, 2022

Տեն Հագ․ Կազեմիրոն կգտնի իր տեղը թիմում

«Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է Մադրիդի «Ռեալից» տեղափոխված բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոյի հարմարման ընթացքի մասին։

«Կազեմիրոյի տեղափոխությունից հետո մենք սկսեցինք հաղթել։ Դա դրական ազդեց մեր թիմի վրա։ Ես վստահ եմ, որ Կազեմիրոյի տեղափոխությունը կարեւոր է թիմի համար եւ կարճատեւ, եւ երկարաժամկետ հեռանկարում։ Նա կգտնի իր տեղը թիմում, բայց դա պետք է տեղի ունենա բնական ճանապարհով»,- Տեն Հագի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։

«Մանչեսթեր Յունայթեդը» Կազեմիրոյի համար «Ռեալին» վճարել էր 70 միլիոն եվրո։ 30-ամյա ֆուտբոլիստը մանչեսթերյան թիմի հետ մասնակցել է 6 հանդիպման, արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English