21:24  ,  3 հոկտեմբերի, 2022

Գվարդիոլան՝ Հոլանդի եւ Մեսիի տարբերության մասին

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի եւ 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի տարբերության մասին։

«Տարբերությունն այն է, որ Էրլինգ Հոլանդին բարձր արդյունավետության համար պետք են բոլոր թիմակիցները, եւ նա անհավանական է։ Իսկ Մեսին ունի ամեն ինչ ինքնուրույն անելու որակներ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է beIN Sports-ը։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Հոլանդը մասնակցել է 8 հանդիպման, խփել է 14 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Մեսին Ֆրանսիայի ընթացիկ առաջնության 9 խաղում խփել է 5 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում