20:49  ,  3 հոկտեմբերի, 2022

ChessMood Open․ Տիգրան Լ․ Պետրոսյանը՝ միանձնյա առաջատար

Ծաղկաձորում անցկացվող ChessMood Open շախմատային մրցաշարի 4 տուրից հետո միանձնյա առաջատարը Տիգրան Լ․ Պետրոսյանն է։ Հայաստանի հավաքականի նախկին շախմատիստը տարել է 4 հաղթանակ։

Երկրորդ-չորրորդ տեղերը 3,5-ական միավորով բաժանում են Շանթ Սարգսյանը, Հայկ Երիցյանը եւ Մանուել Պետրոսյանը։ Արման Փաշիկյանը 3 միավորով միանձնյա 5-րդն է։

Մրցաշարին մասնակցում է 85 շախմատիստ Հայաստանից, ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Իրանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Լիտվայից, Վրաստանից, Ուկրաինայից։ Կանցկացվի 9 տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում