«Չելսիի» եւ Անգլիայի հավաքականի նախկին ավագ Ջոն Թերին անդրադարձել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորեկ, հարձակվող Էրլինգ Հոլանդի արդյունավետությանը։
22-ամյա նորվեգացի ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի պատմության մեջ դարձել է առաջինը, ում հաջողվել է երեք անընդմեջ տնային խաղում դառնալ հեթ-տրիկի հեղինակ։
«Ես երբեք չեմ տեսել, որ այսքան երիտասարդ խաղացողը գոլ խփելու այսքան մեծ ձգտում ունենա։ Նա անողոք է»,- Ջոն Թերիի խոսքը մեջբերում է BeIN Sports-ը։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Հոլանդը մասնակցել է 8 հանդիպման, խփել 14 գոլ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում