18:21  ,  3 հոկտեմբերի, 2022

Ինձագի․ «Բարսելոնայի» դեմ պետք է խաղանք արագ, ագրեսիվ եւ վճռական

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում։

«Վաղը կունենանք մեծ ոգեւորությամբ խաղալու, հաղթանակի ձգտելու հնարավորություն։ Գիտենք, որ հանդիպելու ենք շատ ուժեղ թիմի հետ, Եվրոպայի լավագույն թիմերից մեկի հետ։ Նրանք ունեն բազմաթիվ հզոր որակներ։ «Բարսելոնայի» դեմ պետք է խաղանք արագ, ագրեսիվ եւ վճռական»,- Ինձագիի խոսքը մեջբերում է Corriere dello Sport-ը։

«Ինտեր» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում