17:31  ,  3 հոկտեմբերի, 2022

«Միլանի» ավագը բաց կթողնի 3 ամիս

Իտալիայի չեմպիոն «Միլանի» պաշտպան եւ ավագ Դավիդե Կալաբրիան վնասվածք է ստացել եւ բաց կթողնի առնվազն երեք ամիս, հաղորդում է Sky Sport Italia-ն։

25-ամյա ֆուտբոլիստը ծնկատակի ջլային վնասվածք է ստացել «Էմպոլիի» դեմ Իտալիայի առաջնության 8-րդ տուրի խաղում։ «Միլանը» հաղթել էր 3:1 հաշվով։

Դավիդե Կալաբրիայի վերադարձը խաղադաշտ սպասվում է հունվարին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում