Իտալիայի չեմպիոն «Միլանի» պաշտպան եւ ավագ Դավիդե Կալաբրիան վնասվածք է ստացել եւ բաց կթողնի առնվազն երեք ամիս, հաղորդում է Sky Sport Italia-ն։
25-ամյա ֆուտբոլիստը ծնկատակի ջլային վնասվածք է ստացել «Էմպոլիի» դեմ Իտալիայի առաջնության 8-րդ տուրի խաղում։ «Միլանը» հաղթել էր 3:1 հաշվով։
Դավիդե Կալաբրիայի վերադարձը խաղադաշտ սպասվում է հունվարին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում