15:53  ,  3 հոկտեմբերի, 2022

Ռոնալդուն դիմել է հոգեբանի օգնության

Համաշխարհային ճանաչում ունեցող հոգեբան Ջորդան Փիթերսոնը հայտնի բրիտանացի Փիրս Մորգանի թոք-շոուի ժամանակ պատմել է, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դիմել է իրեն հոգեբանական օգնության, փոխանցում է Goal.com-ը։

«Կրիշտիանու Ռոնալդուն ինձ հրավիրեց իր առանձնատուն։ Մի քանի ամիս առաջ նրա կյանքում լուրջ հոգեբանական խնդիրներ կային։ Նրա ընկերը իմ տեսանյութերից մի քանիսն էր ուղարկել Ռոնալդուին, որը նաեւ իմ գրքերից մեկն էր կարդացել եւ ցանկացել էր զրույցել իմ հետ։

Ես ընդունեցի հրավերը։ Մենք զրուցեցինք մոտ երկու ժամ նրա ցանկությունների, նպատակների եւ բարդությունների մասին»,- պատմել է Ջորդան Փիթերսոնը։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն դեռ ոչ մի գոլ կամ գոլային փոխանցում չի կատարել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում