14:58  ,  3 հոկտեմբերի, 2022

Լուիս Սուարես․ Էրլինգ Հոլանդն այժմ աշխարհի լավագույն հարձակվողն է

Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը շնորհավորել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին Անգլիայի առաջնության 9-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդին» խփած երեք գոլի առթիվ։ «Մանչեսթեր Սիթին» հաղթել էր 6:3 հաշվով։

«Շնորհավորում եմ իմ ընկեր։ Անհավանական խաղ էր։ Աշխարհի լավագույն հարձակվողն այս պահին»,- սոցիալական ցանցերում Հոլանդի էջում գրել է Լուիս Սուարեսը, որն այժմ հանդես է գալիս Ուրուգվայի «Նասյոնալում»։

Հոլանդն առաջին մրցաշրջանն է անցկացնում «Մանչեսթեր Սիթիում», որի հետ մասնակցել է 10 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել 17 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում