14:11  ,  3 հոկտեմբերի, 2022

Տեն Հագ․ Ռոնալդուի եւ նրա կարիերայի նկատմամբ հարգանքի պատճառով փոխարինման դուրս չբերեցի

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պարզաբանել է, թե ինչու խաղադաշտ դուրս չի բերել 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խաղում։

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել էր 3:6 հաշվով։ Առաջին խաղակեսում «Մանչեսթեր Սիթին» հաղթել էր 4։0։

«Ռոնալդուի եւ նրա անհավանական կարիերայի նկատմամբ հարգանքի պատճառով փոխարինման դուրս չբերեցի։ Եվս մեկ պատճառ վնասվածքից հետո վերականգնված ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալին խաղացնելու հնարավորությունն էր։ Մարտիալն ունի խաղաժամանակի կարիք, որպեսզի վերադարձնի լավագույն մարզավիճակը»,- Տեն Հագի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Մարտիալը փոխարինման էր դուրս եկել 59-րդ րոպեին եւ դարձել դուբլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English