13:16  ,  3 հոկտեմբերի, 2022

«Վուլվերհեմփթոնը» հեռացրել է գլխավոր մարզիչին

Անգլիական «Վուլվերհեմփթոնը» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել է 46-ամյա պորտուգալացի Բրունու Լաժեին (Բրունու Միգել Սիլվա դու Նաշիմենտու), հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Բրունու Լաժեն «Վուլվերհեմթոնը» գլխավորում էր 2021թ․ հունիսից։ Անցած մրցաշրջանում թիմը Պրեմիեր լիգայում գրավեց 10-րդ տեղը։

Անգլիայի ընթացիկ առաջնության 8 խաղում «Վուլվերհեմփթոնը» վաստակել է 6 միավոր եւ 18-րդն է։

Բրունու Լաժեն մարզչական կարիերայի ընթացքում գլխավոր մարզիչ է եղել նաեւ պորտուգալական «Բենֆիկայում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում