12:48  ,  3 հոկտեմբերի, 2022

«Մանչեսթեր Յունայթեդը» փոխարինող է գտել Դե Խեային

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է պորտուգալական «Պորտուի» դարպասապահ Դիոգու Մեյրելեշ Կոշտայի ծառայություններով, հաղորդում է Metro-ն։

2023թ․ հունիսին կավարտվի 31-ամյա իսպանացի Դավիդ Դե Խեայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Պորտուգալիայի հավաքականի 23-ամյա դարպասապահը համարվում է հավասարազոր փոխարինող Դե Խեային։

Կոշտան ծնվել է Շվեյցարիայում, սակայն ընտրել է Պորտուգալիայի հավաքականը։ Նա «Պորտուի» սան է։

Նրա պայմանագիրը «Պորտուի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում