11:18  ,  3 հոկտեմբերի, 2022

Ֆոդենը գերազանցել է Մեսիի ցուցանիշը

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդին» 3 գոլ խփելու շնորհիվ գերազանցեց արգենտինացի Լիոնել Մեսիի ցուցանիշը։

Ֆոդենը դարձավ կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը 50 գոլ խփեց բոլոր ակումբային մրցաշարերում։ Ֆոդենն այդ ցուցանիշին հասավ 22 տարեկան եւ 127 օրականում։ Մեսին «Բարսելոնայում» Գվարդիոլայի օրոք 50 գոլին հասել էր 22 տարեկան եւ 164 օրականում, հաղորդում է ESPN-ը։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ֆոդենը խփել է 5 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթել է 6:3 հաշվով եւ 20 միավորով երկրորդն է։ Առաջատարը «Արսենալն» է՝ 21 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում