10:53  ,  3 հոկտեմբերի, 2022

Բենզեման այս տարի 3 անգամ չի կարողացել գրավել «Օսասունայի» դարպասը 11-մետրանոցից

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման այս տարի երեք անգամ չի կարողացել գրավել «Օսասունայի» դարպասը 11-մետրանոցից։

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում Արքայական թիմը սեփական խաղադաշտում բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1։ Առաջին 6 տուրերում «Ռեալը» հաղթանակ էր տարել։

Այս տարվա ապրիլին Բենզեման «Օսասունայի» դեմ մեկ խաղում երկու անգամ չէր կարողացել արդյունավետ իրացնել 11-մետրանոցը, հաղորդում է Opta-ն։

Այս մրցաշրջանում Բենզեման իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 5 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում