10:31  ,  3 հոկտեմբերի, 2022

Գվարդիոլա․ Գերազանց հաղթանակ էր, բոլորը երջանիկ են

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ 6:3 հաշվով հաղթանակը։

«Մենք գերազանց անցկացրինք առաջին խաղակեսը, խփեցինք չորս գոլ, թեեւ ավելի շատ կարող էինք խփել։ Ընդմիջումից հետո ավելի դժվար էր։ Գերազանց հաղթանակ էր, բոլորը երջանիկ են, մենք վայելում ենք այս հաջողությունը։ Լավ օր էր «Սիթիի» համար։

Մենք կարող ենք հաղթել եւ պարտվել, բայց կան բաներ, որոնք ավելի լավ կարող ենք անել։  Կատարելություն չկա, դա հնարավոր չէ, բայց մենք միշտ պետք է ձգտենք ավելիին»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

8 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 20 միավորով երկրորդն է եւ 1 միավոր է հետ առաջատար «Արսենալից» (8 խաղ)։ «Մանչեսթեր Յունայթեդը» (7 խաղ) 6-րդն է՝ 12 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում