Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն բաց կթողնի Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրի հանդիպումը։ Հարցականի տակ է Լուկակուի մասնակցությունը նաեւ «Սասուոլոյի» դեմ Իտալիայի առաջնության 9-րդ տուրի խաղին։
«Վատատեսորեն եմ տրամադրված «Սասուոլոյի» դեմ խաղին Լուկակուի մասնակցությամբ հարցում։ Նա շարունակում է ծանրաբեռնված աշխատել, որպեսզի շուտ վերականգնվի, բայց վերջին բուժզննումը ցույց է տվել, որ նա դեռ չի կարող աշխատել ընդհանուր խմբում»,- թիմի իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի խոսքը մեջբերում է gazetta.it-ը։
Լուկակուն ձախ ազդրի մկանային վնասվածք ունի։ Նա նախորդ անգամ խաղադաշտ է դուրս եկել օգոստոսի 26-ին «Լացիոյի» դեմ։ «Ինտերը» պարտվել էր 1:3 հաշվով։
«Ինտեր» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում