09:03  ,  3 հոկտեմբերի, 2022

Անչելոտի․ Արժանի էինք հաղթանակի

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է «Օսասունայի» հետ 1:1 հաշվով ոչ ոքի արդյունքը Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի տնային խաղում։ Նախորդ 6 տուրերում Արքայական թիմը հաղթանակ էր տարել։

«Այս խաղում չկար ինտենսիվ ռիթմ։ Այնքան էլ հաջող օր չէր, բայց մենք արժանի էինք հաղթանակի։ Ընդհանուր առմամբ՝ այնքան էլ լավ հանդիպում չանցկացրինք։

Երկրորդ խաղակեսում ավելի լավ էինք խաղում։ Փոփոխությունները միտված էին թարմ գաղափարների։ Հանդիպումը չդասավորվեց այնպես, ինչպես մենք էինք ցանկանում։ Ոչ ոքին տխրեցնում է»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։

«Ռեալը» 19 միավորով երկրորդն է։ Առաջատարը «Բարսելոնան» է, որը նույնպես ունի 19 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս